Արցախցիների բողոքի ակցիան` Կառավարության շենքի դիմաց

09 Հոկտեմբերի 2025, 11:20

Քաղաքականություն

Արցախցիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

«Ոչ մեկի, ոչ մի շան որդու թույլ չենք տա Արցախի հարցը, Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի»,- հայտարարել է «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։

Իսրայելյանը համոզված է՝ շուտով սկսվող ընտրապայքարում ուժերը շահարկելու են Արցախի ու արցախցիների հարցը՝ իշխանություն պաշտոն ստանալու համար։