«Կրասնոդարը» մեկնարկել է հաղթանակով. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

22 Հուլիսի 2023, 19:45

Սպորտ

«Դինամո» – «Կրասնոդար» խաղով մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը:

Կրասնոդարյան ակումբը արտագնա խաղում հաղթել է 3-1 հաշվով: Հյուրերի կազմում գոլերը խփել են Ջոն Կորդոբան, Ալեքսանդր Չեռնիկովը և Ժուան Բատչին: Մոսկովյան ակումբի կազմում աչքի է ընկել Ֆյոդոր Սմոլովը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և աչքի է ընկել գոլային փոխանցումով առաջին գնդակի ժամանակ:

Ռուսաստանի գավաթի 13 խաղում Սպերցյանը խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հիմա եթերում