Հայկական Picsart հավելվածն արդեն ունի 2 մլրդ օգտատեր
12 Հոկտեմբերի 2025, 16:30
Ըստ գնահատականների՝ աշխարհում այսօր օգտագործվող մոտ 4 մլրդ սմարթֆոններից յուրաքանչյուր երկրորդում կա Picsart բջջային հավելվածը։
Հայկական Picsart ընկերությունը հիմնադրվել է Հովհաննես Ավոյանի կողմից 2012 թվականին։ Մոտ հինգ տարի առաջ նրա արժեքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Այսօր այն աշխարհում թվային կոնտենտ ստեղծելու առաջատար հարթակներից է, որը գլոբալ շուկայի ամենահայտնի 20 հավելվածների ցանկում է։