Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

13 Հոկտեմբերի 2025, 14:50

Քաղաքականություն

Հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը: