Ողջունում եմ ՀՀ-ում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13 Հոկտեմբերի 2025, 15:46

Տնտեսություն և Բիզնես

Թուրքական ընկերությունները ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012 — 2013 թվականներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե ամերիկյան ընկերությունների անվան տակ կարող են հայտնվել թուրք-ադրբեջանական ֆինանսական միջոցներ և ընկերություններ։

Դրանք Հայաստանի հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների տեսքով ներկայացված են։ Ընդ որում, մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե միջնորդավորված, այլ շատ ուղղակի։ Ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Ես շատ նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում, օրինակ, խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական, իսկ մենք էլ այնտեղ գնանք, ներդրում անենք։ Եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակների պատմությանը»,- ասել է նա:

Հիմա եթերում