Իլյա Պապոյանը կատարել է Մոցարտի 20-րդ կոնցերտը Սանկտ Պետերբուրգի Եկատերինյան պալատում

13 Հոկտեմբերի 2025, 23:28

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Եկատերինյան պալատում տեղի է ունեցել «Մոցարտ. Ռեկվիեմ. Հանճարների երկխոսություն» համերգը՝ բացառիկ իր բովանդակությամբ և հագեցվածությամբ։

Միջազգային մրցույթների դափնեկիր, ֆենոմենալ դաշնակահար Իլյա Պապոյանի կատարմամբ հնչել է Մոցարտի 20-րդ կոնցերտը՝ Լենինգրադի մարզի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը ղեկավարում էր Նիկոլայ Խոձինսկին։