Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ներկայացվել է Բեռլինում
13 Հոկտեմբերի 2025, 20:03
Հոկտեմբերի 8–9-ին Բեռլինում և Բունդեսթագում ներկայացվեց Շվեյցարիայի խորհրդարանի հաստատած խաղաղության նախաձեռնությունը՝ Լեռնային Ղարաբաղի արդար խաղաղության համար։
Նախաձեռնությունը ներկայացրեց շվեյցարացի պատգամավոր Էրիխ Վոնթոբելը, քննարկելով բռնագաղթված արցախահայերի վերադարձի իրավունքն ու գերիների հարցը։
Նախաձեռնությանը աջակցում են
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ZAD) և
Christian Solidarity International (CSI)։
Ելույթներով հանդես եկան Ջոն Էյբները (CSI) և Ջոնաթան Շպանգենբերգը (ZAD)՝ կոչ անելով պաշտպանել արցախահայերի իրավունքները։
«Մենք չենք պահանջում պատժամիջոցներ, այլ սեղան՝ որտեղ տեղ կունենան նաև տեղահանվածները», – Էրիխ Վոնթոբել։
Վիդեոուղերձներով հանդես եկան նաև Լուիս Մորենո Օկամպոն և Արտակ Բեգլարյանը՝ միջազգային աջակցություն կոչ անելով Արցախին։
Այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում․ նախատեսվում է նման հանդիպումների անցկացում նաև այլ երկրների խորհրդարաններում՝ Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում։
Նախաձեռնության հեղինակներն ու գործընկեր կազմակերպությունները վստահություն են հայտնել, որ այս ծրագիրը կհաջողվի և կնպաստի կայուն ու արդար խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում։

