Հայ վարորդների խնդիրները՝ ՌԴ-ում. իշխանությունն անգործության է մատնված
14 Հոկտեմբերի 2025, 11:50
Նախօրեին վարորդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Պատճառը հետևյալն է. այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այս տարվա հունվարի 1-ից, այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ՝ 1 տարվա ընթացքում գումարային 90 օր:
Այսինքն՝ այս ժամկետը ՌԴ-ն երկու անգամ կրճատել է: Բայց սա այն քաղաքացիների համար է, որոնք ՌԴ չեն գնում աշխատելու նպատակով: Բեռնատարների վարորդները դժգոհում են, թե ինչո՞ւ է իրենց վրա տարածվում այս օրենքը: Իրենք, ո՛չ ՌԴ-ում են աշխատում, ո՛չ էլ որպես զբոսաշրջիկ են գնում այնտեղ:
Թեմային անդրադարձել է տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։