«Fly Cham»-ը գործարկում է ուղիղ չվերթներ Հալեպի և Երևանի միջև

14 Հոկտեմբերի 2025, 20:45

Տնտեսություն և Բիզնես

Նոյեմբերի 7-ից «Fly Cham» ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կիրականացնի Հալեպի և Երևանի միջև: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր ուրբաթ օրերին։

«Fly Cham»-ը սիրիական ավիափոխադրող է, որի գրասենյակը գտնվում է Դամասկոսում: Ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականի մայիսին և ֆինանսավորվում է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից։