Լոնդոնի կողմից սպառազինությունների մատակարարման էմբարգոյի վերացումը կաշխատի հօգուտ Բաքվի. Պյոտր Կոլչին

14 Հոկտեմբերի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ և ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկությանը, որ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարումների էմբարգոն:

Փորձագետի կարծիքով՝ Բրիտանիան քայլ է անում դեպի Ադրբեջան։

«Լոնդոնն իր համար ռազմավարական օգուտներ է փնտրում, ուստի օգտվում է ստեղծված իրավիճակից։ Սպառազինությունների մատակարարման էմբարգոյի վերացումն, իհարկե, կաշխատի հօգուտ Բաքվի։ Հենց Ադրբեջանն է ավելացնում իր ռազմական բյուջեն և հսկայական միջոցներ ներդնում բանակի արդիականացման համար։ Այդ ընթացքում Փաշինյանը կրճատում է պաշտպանության ծախսերը։ Հետևաբար, այս լուրը պետք է մեկնաբանվի որպես Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանին ուղղված քայլ։

Լոնդոնն առավելագույնս կօգտվի բանակն ուժեղացնելու Ալիևի ձգտումից և այնտեղ իր շահերն է փնտրելու։ Այդ կարգավիճակը հաստատելու համար կօգտագործվեն և՛ ամերիկյան ինչ-որ տեղեկատվական առիթներ, և՛ անվտանգության մասին եվրոպացիների խոսակցությունները։ Սակայն իրականությունն այն է, որ և՛ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Բրիտանիան Ադրբեջանում տեսնում են որպես առաջնային գործընկեր և նրա հետ համագործակցությունն ավելի առաջնային են դարձնում, քան Հայաստանի հետ», — ասել է Կոլչինը։