Հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի․ Արեգա Հովսեփյան
14 Հոկտեմբերի 2025, 20:39
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցը: Դատարանի բակում հավաքվել են հազարավոր քաղաքացիներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։
«Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ «իրենց ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է»։
«Ժողովուրդը մեզ հարցնում է, թե որն է ձեր ձևը, մեր ձևը օրենքի լեզվով խոսելն է, մեր ձևը փոքրիկ խմբակին օրենքի դաշտ բերելն է։ Իսկ երբ մենք իրենց հետ օրենքի լեզվով ենք խոսում, իրենք սարսափում են, ասում են՝ այդ ի՞նչ նկատի ունեք։ Ասում են՝ այդ ինչպե՞ս եք մինչև վերջ գնալու, ասում ենք՝ արդարության համար պայքարը մինչև վերջ ենք տանելու։ Մի կասկածեք, մինչև վերջ մենք արդարության համար պայքարելու ենք»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ հայ ազգը չի մոռանալու իր զավակի արածը հանուն հայրենիքի։