Ռուսաստանցիների առաջին ուղևորության համար Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատարներից է
16 Հոկտեմբերի 2025, 12:40
«Купибилет» ծառայության ուսումնասիրության համաձայն՝ ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդն (33%) իր առաջին ինքնուրույն ուղևորության համար ընտրում է ԱՊՀ երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը և Վրաստանը։
Երկրորդ տեղում է Թուրքիան, որին նախապատվություն է տվել հարցվածների 24%-ը։ Առաջատար եռյակը եզրափակում են արաբական երկրները, ներառյալ Եգիպտոսը և ԱՄԷ-ն. դրանք ընտրել է հարցվածների 14%-ը։