Ես իմ 45 տարվա պրակտիկայում չեմ տեսել երկրի ղեկավար, ով նման բառապաշար է կիրառում եկեղեցու վերաբերյալ․ Ամստերդամ

15 Հոկտեմբերի 2025, 20:30

Քաղաքականություն

Ես իմ 45 տարվա պրակտիկայում չեմ տեսել երկրի ղեկավար, ով նման բառապաշար է կիրառում եկեղեցու վերաբերյալ, ինչ Փաշինյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Փաշինյանը եկեղեցու մասին այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման կանոններից»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18։00-ից քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նիստն ընդմիջվեց կեսգիշերն անց՝ ժամը 02։00-ին, ու շարունակվեց այսօր՝ ժամը 15։00-ից։ 4 ժամ է՝ դեռ քննությունը շարունակվում է։

Հիմա եթերում