Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում 120 հազար մարդու․ ամերիկացի լրագրողը զարմացած է Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումին արտասահմանցի լրագրողների մասնակցությունից

23 Հուլիսի 2023, 17:05

Կարծիք

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որ մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված «գլոբալ մեդիա ֆորում»-ին․

«Կրկին Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում կողքին ապրող 120 հազար մարդու: Եվ ես զարմանում եմ, թե արտասահմանցի լրագրողներից քանիսն են «ներողություն խնդրել» նախկինում Ղարաբաղ կատարած ուղևորությունների համար»,- գրել է լրագրողը: