Նարեկ Գևորգյանը կներկայացնի «La Bohème» ծրագիրը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

17 Հոկտեմբերի 2025, 10:35

Մշակույթ

Ալեքսեյ Կոզլովի մոսկովյան ակումբի անդամ, էթնո-ֆյուժն և ջազ ոճի հայտնի հայ երաժիշտ, երգիչ Նարեկ Գևորգյանը հոկտեմբերի 18-ին կներկայացնի «La Bohème» երաժշտական ծրագիրը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Երեկոյի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ Ազնավուրի երգացանկից, ինչպես նաև այլ նշանավոր կատարողների բոհեմական բալլադներ՝ լի քնարականությամբ, կրքով և ֆրանսիական շանսոնի մթնոլորտով։