Հայաստանը հրավիրում է դանդաղ և անկաշկանդ ճամփորդության․ HuffPost

19 Հոկտեմբերի 2025, 10:45

Մշակույթ

Իտալական «HuffPost» պարբերականը պատմել է Հայաստանի մասին, որը հրավիրում է դանդաղ և անկաշկանդ ճամփորդության։

Հոդվածում նշվում է, որ «Հայաստանն աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրն է, և այստեղ ճանապարհորդությունները սովորաբար կենտրոնացած են նրա զարմանահրաշ վանքերի վրա, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում»։

Լրագրողները պատմել են նաև էքստրեմալ զբոսաշրջության մասին՝ առանձնահատուկ նշելով «Տաթևի թևերը», Բյուրականի և Կապանի զիփլայնները, Դեբեդի կիրճով ռաֆթինգը, Սևանա լիճը և Դիլիջանի ազգային պարկը։