Սերգեյ Մելքումովի «Ատոմ» ֆիլմը՝ «Գիտությանը հավատարմության համար» մրցանակի կարճ ցուցակում
19 Հոկտեմբերի 2025, 13:45
Պրոդյուսեր Սերգեյ Մելքումովի «Ատոմ» ֆիլմն ընդգրկվել է «Գիտությանը հավատարմության համար» 11-րդ համառուսաստանյան մրցանակի կարճ ցուցակում՝ «Դանիիլ Գրանինի անվան հատուկ մրցանակ» անվանակարգում։ Քվեարկության արդյունքներն ամփոփվել են մրցանակի կազմկոմիտեի նիստում՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի նախագահությամբ։
Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 24-ին Մոսկվայում։
Ամենամյա միջոցառման կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարարությունն է։