Ռոման Բերեզովսկին՝ Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար
20 Հոկտեմբերի 2025, 09:20
Լեգենդար դարպասապահ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ընտրվել է Հայաստանի ռուսական համայնքի ղեկավար:
Ինչպես Sputnik Արմենիային պատմել է անձամբ Բերեզովսկին, ինքն ընդունել է այդ կազմակերպությունը ղեկավարելու Հայաստանի ռուսական համայնքի խորհրդի առաջարկը, քանի որ ցանկանում է իր փորձը կիրառել հասարակական ոլորտում։
«Թիմային ոգին միշտ եղել է իմ կյանքի մի մասը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ կարևոր է ոչ միայն խաղալ խաղադաշտում, այլև գործել դրսում՝ հանուն հասարակության, հանուն գործի»,- ասել է նա։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագը նոր պաշտոնում իր գլխավոր առաքելությունը համարում է Հանրապետության և հայ-ռուսական հարաբերությունների համակողմանի ամրապնդումը: