Հայրս ինձ համար օրինակ էր. Հենրիխ Մխիթարյան
21 Հոկտեմբերի 2025, 10:00
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համացանցում գրառում է կատարել իր հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, ով իր որդու համար արժանի օրինակ է եղել:
«Հայրս մինչ օրս ինձ հետ է՝ ամեն օր, իմ մտքում։ Ես շնորհակալ եմ, որ այդպիսի հայր եմ ունեցել, նույնիսկ եթե նա ինձ հետ էր ընդամենը կարճ ժամանակով: Ես հպարտ եմ, որ նրա որդին եմ: Շատերը Հայաստանում մինչ օրս բարձր են գնահատում նրան։ Նա ժամանակ չուներ ինձ տալու այն սերն ու ուշադրությունը, որը ցանկանում էր տալ: Ես փորձում եմ իմ երեխաներին տալ այն, ինչ չեմ ստացել հորիցս։ Հայրս օրինակ էր ինձ համար, երբ ես դարձա ֆուտբոլիստ, թեև նա ինձ երբեք չի դրդել դրան։ Ես որոշեցի գնալ նրա ճանապարհով և նվիրվել ֆուտբոլին», — գրել է Մխիթարյանը։
Նա նաև նշել է, որ մայրն ու քույրն իր կողքին են եղել ողջ կյանքի և կարիերայի ընթացքում․ «Մենք շատ մտերիմ ենք, և ես շնորհակալ եմ նրանց»։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ ֆուտբոլիստ, հարձակվող Համլետ Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Արարատ» ֆուբոլային ակումբում, Աբովյանի «Կոտայք»-ում և ֆրանսիական «Վալանս»-ում: 1984 թվականի ԽՍՀՄ առաջնությունում խփել է 18 գնդակ։ «Խորհրդային մարտիկ» ամսագրի խմբագրությունը Մխիթարյանին պարգևատրել է նորահայտ «Հարձակման ասպետ» մրցանակով:
