ԱԱԾ զինված, դիմակավորված աշխատակիցները փակել են քաղաքապետարանի դռները

20 Հոկտեմբերի 2025, 11:26

Քաղաքականություն

Այս պահին լարված է ոչ միայն Գյումրիի քաղաքապետարանի դրսում, այլև ներսում։ Աշխատակիցների և դիմակավորված ուժայինների միջև քաշքշոց տեղի ունեցավ։

Իրավապահները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռը և թույլ չեն տալիս մարդկանց, այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցների ելքն ու մուտքը։