Բախումներ` Գյումրու քաղաքապետարանում
20 Հոկտեմբերի 2025, 12:38
Գյումրու քաղաքապետարանի ներսում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև:
Հիշեցնենք` ուժայիններն այսօր առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: