Փաշինյանն այլևս օրինական ճանապարհով ընտրվելու որևէ շանս չունի. Տիգրան Քոչարյան

20 Հոկտեմբերի 2025, 15:26

Քաղաքականություն

Գյումրու քաղաքապետարանում ԱԱԾ-ի գործողությունների հետ կապված Alpha News-ը զրուցել է գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ:

Նա նշել է, որ սա քաղաքական հաշվեհարդար է և ՀՀ վարչապետի անձնական պատերազմը: «Սա Գյումրին ծնկի բերելու ծրագիր է, որովհետև Գյումրիում Փաշինյանը պարտվեց»,- ասել է Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն սկսել է տեռորի մթնոլորտ, որը խոսում է մի բանի մասին՝ Փաշինյանն այլևս օրինական ճանապարհով ընտրվելու որևէ շանս չունի:

«Գյումրեցին չի սիրում, որ Երևանից մարդ է գալիս ու փորձում հարցերը լուծել: Անկախ ամեն ինչից՝ Գյումրու համերաշխությունը մնալու է»,- հավելել է Քոչարյանը:

Մանրամասները տեսանյութում: