Ազատության հրապարակում հավաքված հայերի քանակը տեսնելուց հետո մի միջակ բեմադրիչ փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան. Նարեկ Կարապետյան
20 Հոկտեմբերի 2025, 18:15
Հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում հավաքված հայերի քանակը տեսնելուց հետո, մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել “ձայնագրություն” օպերացիան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Հավատացե’ք, ձեր կառավարած երկրում մարդկանց շահագրգռել պետք չէ, որ դուրս գան ձեր դեմ: Դուք ամեն օր “շահագրգռում եք”։
Հ.գ. Հայտնում ենք, որ շարժման անունից որևէ մեկին շահագրգռողը ներդրված է հատուկ ծառայության կողմից, կամ էլ նրանց “Գևորիկն” է»,- գրել է նա: