Սպորտային մարմնամարզության ԱԱ․ երեք հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում են

20 Հոկտեմբերի 2025, 23:00

Սպորտ

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս մարմնամարզիկներ նվաճել են եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հենացատկում օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը երկու ցատկերի արդյունքում վաստակել է 14.566 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ՝ զիջելով միայն օլիմպիական գործող չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոյին։

Նժույգ թափերում Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակել է 14.500 միավոր, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը՝ 14.400 միավոր՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը և դուրս գալով եզրափակիչ փուլ։

Հիմա եթերում