Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանը իրեն չի պատկանում․ Մուրադ Փափազյան

21 Հոկտեմբերի 2025, 12:30

Քաղաքականություն

Փաշինյանը վախի մեջ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

«Նա գիտի, որ դարձել է փոքրամասնություն երկրում, որ իր համար շատ վտանգավոր են առաջիկա ընտրությունները։ Նա Հայաստանը դարձրել է բռնատիրական երկիր, ոստիկանական պետություն։ Փաշինյանն ուզում է իր եկեղեցին, կաթողիկոսը, քաղաքապետերը, ուզում է իր պատգամավորները, սփյուռքը, ժողովուրդը։ Բայց Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանը իրեն չի պատկանում, Հայաստանը իր տունը չէ»,- նշել է Փափազյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի նման քայլերը բաժանում են հայ ժողովրդին։

«Նա պարզապես ուզում է փրկել իր ռեժիմը։ Փաշինյանը չի աշխատում Հայաստանի համար, նա աշխատում է իր ռեժիմի համար։ Արդյոք հայ ժողովուրդը կընդունի այս ամենը, հաստատ ոչ»,-հավելել է նա: