Գյումրու քաղաքապետի ձերբակալությունը քայլ է դեպի իշխանության մոնոպոլիզացիա. Բոգդան Բեզպալկո
21 Հոկտեմբերի 2025, 21:30
Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու փորձերը:
Փորձագետի կարծիքով՝ Գյումրիի քաղաքապետի ձերբակալությունn այն ակցիաներից մեկն է, որը տեղավորվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության դեմ համակարգված պայքարի մեջ:
«Ինչ կարող է դա նշանակել ներքին և արտաքին քաղաքականության համար։ Ներքին քաղաքականության համար դա նշանակում է, որ ապագայում հնարավոր չէ քվեարկել կամ հիմնվել որևէ այլընտրանքային քաղաքական գործչի վրա: Իսկ միջազգային քաղաքականության համար, որ ցանկացած միջազգային կողմ ստիպված է լինելու գործ ունենալ բացառապես Փաշինյանի հետ։ Պաշտպանության, ֆինանսատնտեսական համագործակցության և այլ հարցերի շուրջ ցանկացած բանակցություն լինելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ։
Սկզբունքորեն դա կարելի է անվանել իշխանության մոնոպոլիզացիա, որի շրջանակներում ընդդիմությունը համակարգված դուրս է մղվում քաղաքական դաշտից։ Դաշտը ստերիլիզացվում է, այրվում, և այնտեղ մնում են կա՛մ Փաշինյանի կողմնակիցները, կա՛մ նրանք, որոնք նրա համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ Ես կարծում եմ, որ դրանք կանխարգելիչ միջոցառումներ, որոնք նրա համար կապահովեն իշխանության մոնոպոլիա, տեղեկատվության մոնոպոլիա, ընդհանրապես՝ մոնոպոլիա այն ամենում, ինչ ընդունված է անվանել քաղաքական իշխանություն»,- ասել է Բեզպալկոն։