Նելսոն Ստեփանյանի մասին պատմող ֆիլմը հաղթող է ճանաչվել մոսկովյան միջազգային կինոփառատոնում

22 Հոկտեմբերի 2025, 10:46

Մշակույթ

«5-րդ ալիքի» նկարահանած լեգենդար ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի մասին պատմող «Ընկնելով երկինք» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հաղթող է ճանաչվել մոսկովյան միջազգային կինոփառատոնում:

Ֆիլմը պատմում է լեգենդար ռազմական օդաչու, երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրանիքների և հերոսական վախճանի մասին։