102 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22 Հոկտեմբերի 2025, 12:04

Մշակույթ

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։

Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։