Նիկիտա Սիմոնյանին «Սիմոնյան 99» մարզաշապիկ են նվիրել «Սպարտակ»-«Ռոստով» խաղից առաջ

22 Հոկտեմբերի 2025, 16:30

Սպորտ

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը «Ռոստով»-ի դեմ խաղից առաջ կազմակերպել է հատուկ արարողություն՝ ի պատիվ թիմի նախկին հարձակվող և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի։

«Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկու, ակումբի նախկին գլխավոր մարզիչ և ԽՍՀՄ ֆուտբոլի աստղ Նիկիտա Սիմոնյանը եղել է պատվավոր հյուր, ում երկրպագուները դիմավորել են բուռն ծափահարություններով։ Ի նշան հարգանքի Օլեգ Ռոմանցևը և Ալեքսանդր Միրզոյանը նրան են նվիրել «Սիմոնյան 99» գրությամբ մարզաշապիկ։

Հատկապես հուզիչ էր այն պահը, որ հենց Սիմոնյանն է փոխանցել գնդակը պատանի երկրպագուին, որը կատարել է խորհրդանշական հարված դարպասին՝ վառ ժեստ, որը մարմնավորում է սերունդների շարունակականությունը։

Հիմա եթերում