Հայաստանը կորցնում է դիրքերն արտաքին շուկայում. երկրի արտահանումը կրճատվել է 40%-ով
23 Հոկտեմբերի 2025, 16:15
Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update» հոկտեմբերյան զեկույցի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսին Հայաստանի արտաքին առևտուրը զգալիորեն կրճատվել է․ մասնավորապես՝ արտահանումը նվազել է 40,8%-ով, իսկ ներմուծումը՝ 28,3%-ով։ Նման անկման հիմնական պատճառը վերաարտահանման դադարեցումն էր։
Հատկապես նկատելի էր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների առևտրի անկումը՝ 77%-ով։ Կրճատվել է նաև անասունների (42%-ով), տեքստիլ արտադրանքի (18,6%-ով) և կաշվից ու մորթուց արտադրանքի (45,2%-ով) արտահանումը: Այնուամենայնիվ, անկումը մասամբ փոխհատուցել հաջողվել է պատրաստի սննդամթերքի (18,4%-ով) և մեքենաների (5,3%-ով) արտահանման աճի հաշվին։
Հաշվի չառնելով թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանումը՝ արտահանման տարեկան անկումը օգոստոսին կազմել է 6,1 տոկոս: