Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ճնշումները
24 Հոկտեմբերի 2025, 15:12
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ և Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների կապակցությամբ, որոնք ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) և նրա կողմնակիցների դեմ։
Նրա խոսքով՝ նման քայլերը հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերին։
«Հայաստանում իրավիճակը դուրս է գալիս թույլատրելի բոլոր շրջանակներից ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների տեսանկյունից»,- նշել է Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում: