Հայաստանում Ուրարտուի դարաշրջանի մարդկային դեմքով խորհրդավոր քարե կուռք է հայտնաբերվել
24 Հոկտեմբերի 2025, 19:25
2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի հնագետներն անսովոր հետաքրքիր հայտնագործություն են արել. Արգիշտիխինիլի հնագույն ամրոցի ավերակներում՝ Սուրբ Դավթի բլրի վրա հայտնաբերվել է մարդկային դեմքով քարե արձանիկ։ Գտածոյի տարիքը գնահատվում է մոտ 2500 տարի, ինչը այն կապում է Ուրարտու թագավորության գոյության ուշ շրջանի հետ, գրում է Popular Mechanics-ը։
Փորձագետները կարծում են, որ արձանիկը կարող է լույս սփռել Ուրարտուի բնակիչների կրոնական սովորույթների և հավատալիքների վրա, որոնց մասին մինչ այժմ համեմատաբար քիչ բան է հայտնի։
Կուռքը պատրաստված է հրաբխային տուֆից և ունի մոտ 50 սանտիմետր բարձրություն։ Նրա դեմքը ոճավորված է, վառ արտահայտված հոնքերով, իրար մոտ տեղակայված աչքերով, երկար քթով և նեղ շրթունքներով։ Չնայած պատկերի պայմանականությանը, դիմագծերը բավականին արտահայտիչ են, ինչը թույլ է տալիս ենթադրել օբյեկտի ծիսական կամ պաշտամունքային նշանակությունը։
Կուռքի մոտ հնագետները հայտնաբերել են քարե արկղ, որը, հավանաբար, օգտագործվել է ծիսական առարկաներ կամ արարողությունների ժամանակ օգտագործվող օրգանական նյութեր պահելու համար։Հնագետները շեշտում են, որ գտածոն յուրահատուկ է ոչ միայն իր պահպանվածությամբ, այլև հնարավորությամբ, որ այն կարող է լույս սփռել հին հայերի հոգևոր կյանքի քիչ հայտնի կողմերի վրա։