Մամիկոն Խաչատրյանը՝ մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն

24 Հոկտեմբերի 2025, 14:20

Սպորտ

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ նվաճեց:

Նժույգ թափեր վարժության եզրափակիչում 19-ամյա մարմնամարզիկը 14.600 միավոր վաստակեց եւ նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:

Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը 4-րդն է:


Հիմա եթերում