Տիխանովսկայան չեղարկել է Հայաստան նախատեսված այցը

24 Հոկտեմբերի 2025, 16:40

Քաղաքականություն

Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է Հայաստան նախատեսված այցը այն բանից հետո, երբ Լիտվայի իշխանությունները հրաժարվել են նրան տրամադրել անվտանգության ծառայություն։

Լիտվական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վիլնյուսը բելառուսական ընդդիմության առաջնորդին միջազգային միջոցառմանը ուղեկցելու համար անվտանգության ծառայության ոչ մի աշխատակից չի հատկացրել։

Տիխանովսկայայի այցը կապված էր «Euronest»-ի նիստին մասնակցության հետ, որը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների, այդ թվում ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության առանցքային հարթակ է:

Հիմա եթերում