Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով քրվարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով

25 Հոկտեմբերի 2025, 11:43

Քաղաքականություն

Հրանտ Մարգարյանի որդու` Մխիթար Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։

«Ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- NEWS.am–ին հայտնել են քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։

Հիմա եթերում