Աննա Սարգսյանը՝ ԱՄՆ փոխչեմպիոն, Լևոն Արոնյանը՝ բրոնզե մեդալակիր
25 Հոկտեմբերի 2025, 15:58
Սենթ-Լուիսի շախմատային ակումբում ավարտվեցին ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Կանանց մրցապայքարում Աննա Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ առաջին անգամ մասնակցելով շախմատային այդ գերտերության առաջնությանը՝ նվաճեց ԱՄՆ փոխչեմպիոնի կոչումը: Տաթեւ Աբրահամյանը 5,0 միավորով հանգրվանեց 9-րդ համեստ տեղում:
Լեւոն Արոնյանի արդյունքը 6,5 միավոր է, ինչը նրան բերեց ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալը: Նրանից կես միավոր պակաս վաստակեց Սամուել Սեւյանը եւ հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: