Համոզված եմ՝ մեր բոլոր նախաձեռնություններն ու գործերը հաջողությամբ են պսակվելու․ Նարեկ Կարապետյան
27 Հոկտեմբերի 2025, 19:45
Ինչի՞ մասին ենք երազում՝ այն Հայաստանի, որը գիշեր-ցերեկ աշխատելու է, վերականգնելու է իր քաղաքները։ Այս մասին Վանաձոր կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մեր ցանկությունն աշխատանքով ապահովելն է մեր քաղաքներին, ոչ միայն Վանաձորին։ Վանաձորը Լոռվա մարզի շարժիչ ուժն է»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ եթե հաջողվի զարգացնել տնտեսությունը և լուծել Վանաձորում զբաղվածության հարցը, Լոռին կդադարի լինել ամենաաղքատ մարզերից մեկը։
«Համոզված եմ՝ մեր բոլոր նախաձեռնություններն ու գործերը հաջողությամբ են պսակվելու»,- հավելել է Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները տեսանյութում։