Խաչանովի հաղթական մեկնարկը՝ Փարիզի «Մասթերս»-ում
28 Հոկտեմբերի 2025, 13:05
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP 14) Փարիզում կայացած ATP Masters 1000 շարքի մրցաշարում փայլուն ելույթ է ունեցել: Առաջին շրջանի խաղում աշխարհի 14-րդ ռակետը 6:1, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ամերիկացի Իթան Քուինի (ATP 71) նկատմամբ։
«Բերսի» մարզադաշտում մրցավեճը տևել է 1 ժամ 2 րոպե, և այդ ընթացքում Խաչանովը մրցակցին ոչ մի շանս չի թողել: Այս հաղթանակի շնորհիվ Կարենը ընդհատել է հինգ անընդմեջ պարտությունների անհաջող շարքը՝ ցույց տալով մրցաշրջանի վերջում վստահության և կայունության վերադարձը:
Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի Դենիս Շապովալով-Ժոաո Ֆոնսեկա զույգի հաղթողի հետ:
Կարենի համար այս մրցաշարը կարող է կարևոր քայլ լինել համաշխարհային վարկանիշում դիրքերն ամրապնդելու և մրցաշրջանը բարձր նոտայով ավարտելու ուղղությամբ: