Սամվել Չիվչայանը սամբոյի վարպետների ԱԱ-ում արծաթե մեդալ է նվաճել
28 Հոկտեմբերի 2025, 16:00
Նովոռոսիյսկից սամբիստ Սամվել Չիվչայանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի վարպետների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել է Սամբոյի Համառուսաստանյան ֆեդերացիան։
Մարզիկը հանդես է գալիս 88 կգ քաշային կարգում:
Սամբոյի վարպետների աշխարհի առաջնությունը կայացել է Ուզբեկստանում։ Առաջնությանը մասնակցել է շուրջ 400 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:
