Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա խաղերը
28 Հոկտեմբերի 2025, 13:50
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել և, նախնական կանխատեսումներով, չի կարողանա օգնել թիմին առնվազն մեկ ամսվա ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոցցանոյի Humanitas ինստիտուտում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի սեմիտենդինոզ մկանի մկանային վնասվածք: Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում։