ՀԾԿՀ-ն մերժել է հոսանքի գինը իջեցնելու առաջարկը․ Նարեկ Կարապետյան

28 Հոկտեմբերի 2025, 22:08

Քաղաքականություն

ՀԾԿՀ-ն մերժել է հոսանքի գինը իջեցնելու առաջարկը։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման համակարգող, «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը։

«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։

Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։

Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»,- գրել է նա։