Լուկաշենկոն հույս ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի
29 Հոկտեմբերի 2025, 12:50
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկարաժամկետ կլինի։ Հոկտեմբերի 28-29-ը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 3-րդ միջազգային համաժողովի ժամանակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է ձգձգվող հակամարտությունների կարգավորման դրական տեղաշարժերը։
«Հաջողվել է մի քանի ձգձգված հակամարտությունների հետ կապված լուծումների հասնել: Հուսով եմ, որ դրանք կայուն կլինեն։ Ադրբեջանն ու Հայաստանը կնքել են խաղաղության համաձայնագիր, ավարտվել է երկամյա պատերազմը Գազայում։ Սա միայն սկիզբն է, բայց, հուսանք, խոստումնալից սկիզբ»,- ընդգծել է Լուկաշենկոն: