Եթե աշխատատեղեր լինեն, շատ երիտասարդներ կվերադառնան. Տավուշի բնակիչ

29 Հոկտեմբերի 2025, 16:00

Տնտեսություն և Բիզնես

Տավուշի մարզում անցկացված հարցման ժամանակ բնակիչը պատմել է գյուղական կյանքի մասին՝ ներկայացնելով գյուղատնտեսության հետ կապված խնդիրները:

«Բերքից գոհ ենք, եղանակն էլ բարենպաստ է: Ամենամեծ խնդիրը խաղողի ցածր գինն է»,- ասել է նա:

Նա նշել է, որ հիմնականում աճեցնում են «ռքածիթելի» կոչվող խաղողի տեսակը, ինչպես նաև «բանանց» և «ալիգոդա»։

«Խաղողի ինքնարժեքը շատ ցածր է: Եթե գոնե 160-170 դրամ լինի, ահագին տարբերւթյուն կտա: Միայն 9000 քմ հողատարածքում մեկ անգամ տրակտորով սրսկելը մոտ 50-60 հազար դրամ է նստում (դեղորայք և տրակտորի գումար), իսկ տարվա մեջ միջինը 9 անգամ սրսկում եմ: Մեծ գումար է ծախսվում, որի մեջ չի մտնում վարելը, ջրելը, մարդկանց աշխատավարձերը»,- ընդգծել է տավուշցին:

Ըստ նրա՝ գործազրկությունը շարունակում է մնալ կարևորագույն խնդիրներից մեկը. «Եթե աշխատատեղեր լինեն, ապա շատ երիտասարդներ կվերադառնան»:

Մանրամասները տեսանյութում: