Իսպանիայի գավաթ. Զախարյանի գոլն ու «Ռեալ Սոսյեդադ»-ի հաղթանակը

29 Հոկտեմբերի 2025, 17:50

Սպորտ

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Ռեալ Սոսյեդադը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով հաղթել է 6-րդ լիգան ներկայացնող «Նեգրեյրա»-ին։

Բասկյան ակումբի երկրորդ գոլը 54-րդ րոպեին խփել է Արսեն Զախարյանը։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանը նախորդ անգամ դարպասի գրավմամբ աչքի էր ընկել 2025թ. փետրվարի 23-ին։

22-ամյա ֆուտբոլիստը նաև այդ օրվանից ի վեր առաջին անգամ ընդգրկվել էր «Ռեալ Սոսյեդադ»-ի մեկնարկային կազմում:

Հիմա եթերում