Չինաստանում բացվել է Հայաստանի առաջին տաղավարը
26 Հուլիսի 2023, 09:10
Չինաստանի Ցինդաո քաղաքի միջազգային համաժողովների կենտրոնում բացվել է Հայաստանի Առաջին տաղավարը:
Կենտրոնում այսուհետ մշտապես կներկայացվեն Հայաստանի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն զբոսաշրջության և գործարար ոլորտների մասին:
«Մոտ ապագայում մեր ծրագրերում է տաղավարում ներկայացնել զբոսաշրջային ներուժը, հայկական տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի նորարարական մշակումները», — ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը` հավելելով, որ այսուհետ արտադրողները կարող են դիմել կենտրոն՝ չինական շուկա մուտք գործելու և նոր կապեր հաստատելու համար այս հարթակն օգտագործելու նպատակով: