Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության նվազումը կնշանակի հայկական տնտեսության փլուզում. Անդրեյ Պերլա

29 Հոկտեմբերի 2025, 22:54

Քաղաքականություն

Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պերլան Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի մտերիմ գործընկերը։

«Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականությունն այսպես կոչված բազմավեկտորության քաղաքականություն է։ Հայաստանը Փաշինյանի օրոք փորձում է և՛ պահպանել համեմատաբար լավ պրագմատիկ հարաբերություններ Ռուսաստանի հետ, և՛ միաժամանակ հարաբերություններ կառուցել Եվրամիության և Թուրքիայի հետ։ Ցավոք, չի կարելի ասել, որ այս դիրքորոշումը ներքին հակասություններ չի պարունակում։ Երբ Արարատ Միրզոյանն ասում է, որ Հայաստանը պահպանում է ինտենսիվ տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, նա ոչ թե խաբում է, այլ պարզապես թերագնահատում է այդ կապերի մասշտաբը։

Քաջ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի 60%-ը ձևավորվում է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության շնորհիվ։ Սա ոչ միայն չի կարելի մոռանալ, այլև չի կարելի անտեսել, քանի որ այս ապրանքաշրջանառության նվազումը կնշանակի հայկական տնտեսության փլուզում։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության մի մասը Հայաստանի պատմական հակառակորդի՝ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությամբ փոխարինելու փորձերի քաղաքականությունն է։ Թե որքանով հաջող կլինի այդ փորձը, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ՝ Հայաստանն այսօր չի կարող իրեն բազմավեկտորություն թույլ տալ»,- ասել է Պերլան։

Հիմա եթերում