«ԹՈՒՄՈ»-ն նախատեսում է դպրոցների ցանց ստեղծել ԱՄՆ-ի բոլոր նահանգներում
31 Հոկտեմբերի 2025, 19:53
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «TUMO Los Angele»-ի՝ Հյուսիսային Ամերիկայում հայկական կրթական ցանցի առաջին կենտրոնի պաշտոնական բացումը:
Կենտրոնը, որը գտնվում է Հյուսիսային Հոլիվուդ թաղամասում, նախատեսված է 1500 դեռահասների համար։
Հիմնադիր Սեմ Սիմոնյանի խոսքով՝ «ԹՈՒՄՈ»-ն վերածվել է համաշխարհային կրթական շարժման, որը շաբաթական ընդգրկում է ավելի քան 35 000 աշակերտի՝ Փարիզից մինչև Ճապոնիայի Գումմա նահանգ: