Փաշինյանին ոչ մի տեղ լուրջ չեն ընկալում․ Կարեն Քոչարյան
30 Հոկտեմբերի 2025, 23:20
Նիկոլ Փաշինյանին ոչ մի տեղ վաղուց լուրջ չեն ընկալում։ Դա երևում է, թե ինչպես են նրան վերաբերվում նույն Բիշքեկում, Դուշանբեում կամ Եվրոպայում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Դիվանագիտության մեջ և միջազգային հարաբերություններում ժեստերի լեզուն ոչ պակաս կարևոր է, քան բուն դիվանագիտական լեզուն։ Հենց այդ ժեստերի լեզվով էլ երևում է, թե ինչպես են վերաբերվում նրան»,- նշել է Քոչարյանը։
Խոսելով Փաշինյանի՝ Ֆրանսիայում հնչեցրած հակառուսական հայտարարությունների մասին՝ քաղտեխնոլոգն ասել է․
«Այսօրվա իշխանությունները սովոր են՝ ուր գնան կոնկրետ այդ հատվածի մարդկանց ականջների համար հաճելի խոսքեր ասեն։ Քանի որ Եվրոպայում հաճելի է լսել հակառուսական հայտարարություններ, Փաշինյանը խոսելու է ՌԴ-ի դեմ»։