Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին ցուցմունքեր են տվել

03 Նոյեմբերի 2025, 09:54

Քաղաքականություն

Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-նշել է նա։ շ

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Հիմա եթերում