Հոսանքի գնի հետ կապված «Գիտակից հասարակություն» ՀԿ–ն դիմել է ՀԾԿՀ–ին
03 Նոյեմբերի 2025, 21:24
«Գիտակից հասարակություն» սոցիալ-իրավական կենտրոն ՀԿ-ն պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, պահանջելով պարզաբանումներ այն մասին, թե ինչու է մերժվել ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկը։
«Գործընթացի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը ապահովելու համար պահանջել ենք նաև հրապարակել բոլոր հաշվարկները և նիստերի արձանագրությունները»,– ասվում է ՀԿ–ի տարածած հայտարարության մեջ։